Ադրբեջանի ԱԳՆ-ն հաստատել է՝ ստացել է հայկական կողմի առաջարկները
Քաղաքական
13:23 25/08/2023
Հայաստան

Ադրբեջանի ԱԳՆ-ն հաստատել է՝ ստացել է հայկական կողմի առաջարկները

Առայժմ որևէ հստակ տեղեկատվություն չկա Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ղեկավարների հնարավոր հանդիպման վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով այդ երկրի ԱԳ նախարարության մամուլի ծառայության ղեկավար Ա. Հաջիզադեի խոսքը։

Վերջինը նաև նշել է, որ երկու երկրների միջև շարունակվում են խաղաղ բանակցությունները՝ հիշեցնելով, որ այդ հարցին անդրադարձել է Ջեյհուն Բայրամովը Բելգիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում։

Հաջիզադեն հաստատել է, որ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ նոր առաջարկություններ։

Հիշեցնենք, որ կառավարության երեկվա նիստում նոր առաջարկներն Ադրբեջանին հանձնելու մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Միրզոյան-Բայրամով վերջին հանդիպումը կայացել է հուլիսի 25-ին Մոսկվայում։

Placeholder
Ադրբեջանի ԱԳՆ-ն հաստատել է՝ ստացել է հայկական կողմի առաջարկները