Թուրքիայի նախագահի գրասենյակը արձագանքել է Էրդողանի ու Պուտինի ապագա հանդիպման մասին հարցին
Քաղաքական
10:13 25/08/2023
Աշխարհ

Թուրքիայի նախագահի գրասենյակը արձագանքել է Էրդողանի ու Պուտինի ապագա հանդիպման մասին հարցին

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման հնարավոր ամսաթվի մասին հստակություն չկա։ ԱյԴ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակում։

«Սպասվում է, որ հանդիպումը կկայանա սեպտեմբերին, սակայն դեռ հստակություն չկա, բանակցությունների տեղի և ժամկետի քննարկումը շարունակվում է դիվանագիտական ուղիներով»,-ասել է աղբյուրը։

Ավելի վաղ Թուրքիայում դիվանագիտական աղբյուրը ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ Սոչիում նախատեսվում է Պուտինի և Էրդողանի հանդիպում, որի հավանական ամսաթիվը կլինի սեպտեմբերի 4-ը։

Placeholder
Թուրքիայի նախագահի գրասենյակը արձագանքել է Էրդողանի ու Պուտինի ապագա հանդիպման մասին հարցին