Սմբատյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, որն անընդունելի է․ Փաստաբան
Իրավունք
20:15 24/08/2023
Տարածաշրջան

Սմբատյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, որն անընդունելի է․ Փաստաբան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը գրում է․

«Վերաքննիչ քրեական դատարանի այսօր կայացված որոշմամբ մասնակի բեկանվել է Մաեստրո Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, ընտրված խափանման միջոցը փոփոխվել է, որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, որն անընդունելի է։

Կայացված որոշման դեմ ներկայացնելու ենք վճռաբեկ բողոք, Սերգեյ Սմբատյանի նկատմամբ առհասարակ որևէ խափանման միջոցի կիրառումն ապօրինի է և անհիմն։
Լուսինե Սահակյան
Երվանդ Վարոսյան»։ 

Placeholder
Սմբատյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, որն անընդունելի է․ Փաստաբան