Դավիթ Իշխանյանը հանդիպել է արցախցի լրագրողների հետ
Քաղաքական
17:05 26/08/2023
ԼՂՀ

Դավիթ Իշխանյանը հանդիպել է արցախցի լրագրողների հետ

Արցախի Հանրապետության  Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն օգոստոսի 26-ին  հանդիպել է հանրապետության  լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է պաշտոնավարման 20-օրյա գործունեությունը, անդրադարձել է արտաքին ու ներքին մարտահրավերներին:

Երկրում ստեղծված բարդ իրավիճակի մեղմացմանն ուղղված ջանքերին զուգահեռ աշխատանքներ են տարվել խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման, Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի վերագործարկման, բարեկամական խմբերի ու շրջանակների հետ ակտիվ շփումների վերականգնման ուղղությամբ:

Խոսելով ․րագրողական համայնքի ներուժը հնարավորինս օգտագործելու անհրաժեշտության մասին՝ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ քննարկվել է արտերկրում գտնվող ներկայացուցչությունների աշխատանքները ակտիվացնելու հարցը: Նա շեշտել է համահայկական ջանքերը միավորելու հրամայականի մասին:

Դավիթ Իշխանյանը հանդիպումներ ու քննարկումներ է  ունեցել նաև պետական կառավարման համակարգի ու հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ներքաղաքական իրավիճակին, խորհրդարանի հեղինակության բարձրացման, տեղեկատվական դաշտի խնդիրներին:

Ազատ  ու անկեղծ մթնոլորտում լրագրողներն իրենց կարծիքներն են արտահայտել և հարցեր  ուղղել խորհրդարանի ղեկավարին:



Placeholder
Դավիթ Իշխանյանը հանդիպել է արցախցի լրագրողների հետ