Ստեփանակերտում սոցիալական որոշ խմբերի մսամթերք, կարտոֆիլ և ձավարեղեն կտրամադրվի
Տարածաշրջան
14:33 26/08/2023
ԼՂՀ

Ստեփանակերտում սոցիալական որոշ խմբերի մսամթերք, կարտոֆիլ և ձավարեղեն կտրամադրվի

Շաբաթ և կիրակի օրերին կավարտվեն Ստեփանակերտում սոցիալական որոշ խմբերի մսամթերքի, ձավարեղենի և կարտոֆիլի հավասարաչափ իրացման նախապատրաստական աշխատանքները, այն կմեկնարկի երկուշաբթիից։ Այս մասին ֆեյբսուքյան  իր էջում գրել է Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

«Վերջին օրերին Կառավարության կողմից որոշակի նախապատրաստական աշխատանքներ են կատարվել՝ հաջորդ շաբաթվանից Ստեփանակերտում սոցիալական մի շարք խմբերի ներկայացուցիչներին (տարիքային կենսաթոշակառուներ, հաշմանդամներ, տեղահանվածներ, միայնակ մայրեր, բազմազավակ ընտանիքներ և այլն) մսամթերքի, կարտոֆիլի և ձավարեղենի տրամադրումը կազմակերպելու համար:

Ընթացակարգի վերաբերյալ պատկան մարմինների կողմից կտրվի հավելյալ պարզաբանող հայտարարություն»,- գրել է պետնախարարը։

Placeholder
Ստեփանակերտում սոցիալական որոշ խմբերի մսամթերք, կարտոֆիլ և ձավարեղեն կտրամադրվի