Հայաստանում ՀԷԿ-երի արտադրած հոսանքի ծավալները նվազել են
Տնտեսություն
19:00 26/08/2023
Հայաստան

Հայաստանում ՀԷԿ-երի արտադրած հոսանքի ծավալները նվազել են

2023 թվականի հունվար-հունիսին Հայաստանում արտադրվել է 4 մլրդ 270․1 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2․7%-ով։

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի ատոմային էլեկտրական կայանը (ՀԱԷԿ) առաջին կիսամյակում արտադրել է 1 մլրդ 286.8 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝  2022թ-ի հունվար-հունիսի համեմատ աճելով 12․9%-ով։

Նշված ժամանակահատվածում 4.1%-ով ավելացել է նաև հողմային էներգիայի արտադրությունը՝ կազմելով 1․2 մլն կՎտ ժամ։

Ըստ վիճակագրության՝ ՋԷԿ-երի արտադրությունը հունվար-հունիսին նվազել է 6․8%-ով և կազմել 1 884.9 մլն կՎտ ժամ, ՀԷԿ-երի արտադրությունը՝  18․5%-ով՝ կազմելով 915.8 մլն կՎտ ժամ։

2023թ-ի վեց ամիսներին հանրապետությունում արևային էլեկտրակայաններն արտադրել են 181.4 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 79․9%-ով։

Placeholder