ՔԿ-ն հաստատել է Պրիգոժինի մահը Տվերի մարզում ավիավթարի հետևանքով
Իրավունք
16:49 27/08/2023
Աշխարհ

ՔԿ-ն հաստատել է Պրիգոժինի մահը Տվերի մարզում ավիավթարի հետևանքով

Տվերի մարզում ավիավթարի հետաքննության շրջանակում ավարտվել են գենետիկական փորձաքննությունները, որոնց արդյունքների հիման վրա պարզվել է բոլոր 10 զոհվածների ինքնությունը։ ՏԱՍՍ-ին ՔԿ-ից հայտնել են, որ դրանք համապատասխանում են թռիչքի թերթիկում նշված ցանկին, որում ընդգրկված է  «Վագներ» խմբի ղեկավար Եվգենի Պրիգոժինի անունը։

Ավելի վաղ Ռոսավիացիան հայտնել էր, որ, ըստ ուղևորների ցուցակի, այնտեղ են եղել Եվգենի Պրիգոժինը և Դմիտրի Ուտկինը։

Հիշեցնենք, որ ավիավթարը տեղի էր ունեցել օգոսոտսի 23-ին։ 

Placeholder