Մակրոնը հանդես կգա ԼՂ հակամարտության կարգավորման նոր դիվանագիտական նախաձեռնությամբ
Քաղաքական
17:22 28/08/2023
Տարածաշրջան

Մակրոնը հանդես կգա ԼՂ հակամարտության կարգավորման նոր դիվանագիտական նախաձեռնությամբ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է,որ  այս շաբաթ բանակցություններ կվարի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ և հանդես կգա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նոր դիվանագիտական նախաձեռնությամբ, գրում է «Ռիա Նովոստի»-ին։

«Այս շաբաթ ես բանակցելու եմ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ։ Մենք կպահանջենք Լաչինի հումանիտար միջանցքի վերաբերյալ պայմանավորվածությունների լիարժեք կատարում, ինչպես նաև հանդես կգանք միջազգային ասպարեզում նոր դիվանագիտական նախաձեռնությամբ, որպեսզի ուժեղացնենք ճնշումը Ադրբեջանի վրա»,- հայտնել է Ֆրանսիայի նախագահը՝ ելույթ ունենալով հանրապետության դեսպանների ամենամյա խորհրդաժողովում։ Հեռարձակումն իրականացվել Է Ելիսեյան պալատի Twitter-ի պաշտոնական էջում։

Հիշեցնենք, որ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը փակ է։  2023  թ-ի ապրիլի 23-ին ՝լ Ադրբեջանը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը և դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհի սկզբին տեղադրել հսկիչ անցակետ:
 

Placeholder
Մակրոնը հանդես կգա ԼՂ հակամարտության կարգավորման նոր դիվանագիտական նախաձեռնությամբ