Արձակուրդում գտնվող Տիգրան Ավինյանը միայն երկուշաբթի օրերին արձակուրդում չէ
Քաղաքական
10:27 28/08/2023
Հայաստան

Արձակուրդում գտնվող Տիգրան Ավինյանը միայն երկուշաբթի օրերին արձակուրդում չէ

Արձակուրդում գտնվող Տիգրան Ավինյանը միայն երկուշաբթի օրերին արձակուրդում չէ
Օրեր առաջ Երևանի փոխքաղաքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը քարոզարշավի ընթացքում ասել էր, որ արձակուրդում է։ Նա այդպես պատասխանել էր հարցին, թե ինչո՞ւ է աշխատանքային ժամին քարոզարշավով զբաղված։

Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը վարում է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, մինչդեռ նա արձակուրդում է։

Panorama.am-ը հարցրեց քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանին, թե ինչպե՞ս է արձակուրդում գտնվող Ավինյանը վարում նիստը։

«Բացառությամբ երկուշաբթի օրերի, որոնք գործակարգավարական նիստի օրերն են, մնացած բոլոր օրերին պարոն Ավինյանն արձակուրդում է»,- ասաց Հայկ Կոստանյանին։

Հետաքրքիր կլիներ տեսնել Ավինյանի արձակուրդի դիմումի ձևակերպումը, որով 7-1 արձակուրդում է ու այսօր՝ ոչ:

Հիշեցնենք, որ քարոզարշավը կշարունակվի մինչև սեպտեբերի 15-ը ներառյալ։


 

Placeholder
Արձակուրդում գտնվող Տիգրան Ավինյանը միայն երկուշաբթի օրերին արձակուրդում չէ