Հրաձգություն թուրքական հանգստավայրի հյուրանոցում, կա զոհ
Իրավունք
10:20 28/08/2023
Աշխարհ

Հրաձգություն թուրքական հանգստավայրի հյուրանոցում, կա զոհ

Թուրքիայի Բոդրում առողջարանային նահանգի հյուրանոցներից մեկում փոխհրաձգության հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել՝ երեքը:«ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին երկուշաբթի գրում է Yeni Şafak թերթը։

«Բոդրում նահանգում մեքենայով հյուրանոց ժամանած երեք և հյուրանոցում գտնվող երեք անձանց միջև զինված բախման հետևանքով մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել։ Ներկա պահին աշխատանքները շարունակվում են փախուստի դիմած կասկածյալներին բռնելու ուղղությամբ»,-գրում է թերթը։

Նշվում է, որ միջադեպի առնչությամբ լայնածավալ հետաքննություն է սկսվել։

Placeholder
Հրաձգություն թուրքական հանգստավայրի հյուրանոցում, կա զոհ