Ռազմական գործողությունների ժամանակ զոհվել է ուկրաինացի դերասան Ալեքսեյ Խիլսկին
Մշակույթ
16:50 28/08/2023
Աշխարհ

Ռազմական գործողությունների ժամանակ զոհվել է ուկրաինացի դերասան Ալեքսեյ Խիլսկին

36 տարեկան հասակում մահացել է ուկրաինացի դերասան Ալեքսեյ Խիլսկին, ով միացել էր Ուկրաինայի զինված ուժերին: «RG.ru»-ի փոխանցմամբ, մահվան պատճառ է դարձել վնասվածքը։

«Ես գրում եմ, բայց ինքս չեմ կարող մինչև վերջ հավատալ դրան։ Լյոշան մահացավ: Նա ամենալավն էր, ում ճանաչում եմ: Լավագույնը, ամենագեղեցիկը, ամենատաղանդավորը: Այն ամենը, ինչ նա ձեռնարկեց, արեց կրքով: Նա այնքա՛ն շատ էր սիրում կյանքը։ Ես սիրում եմ քեզ, իմ ռազմիկ»,- գրել է նրա կինը՝ Նադեժդա Խիլսկայան։

Ալեքսեյ Խիլսկին ծագումով Դնեպրոդերժինսկից է։ 2010 թվականից աշխատում էր թատրոնում, ֆիլմերում սկսել է նկարահանվել 2016 թվականից։ Մասնակցել է նաև ռուսական  նախագծերի, նկարահանվել մի շարք հեռուստասերիալներում։

Ալեքսեյ Խիլսկին փրկարարների մասին պատմող «Մարտահրավեր» հեռուստասերիալի  գլխավոր դերակատարն էր։ Սերիալի երրորդ սեզոնի նկարահանումները սկսվել են 2023 թվականին։ Թե ինչպես է Խիլսկին համատեղել ստուդիայում աշխատանքը, չի հաղորդվում։
 

Placeholder