Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բաքվի որոշումն առևանգված երեք արցախցիների վերաբերյալ՝ 10 օր կալանք, ապա «Ադրբեջանի տարածքից արտաքսում»
Այսօր Լաչինի միջանցքում՝ Հակարի կամրջի մոտ տեղակայված ադրբեջանական անօրինական անցակետում ադրբեջանցիների կողմից առևանգված Արցախի Հանրապետության երեք քաղաքացիների՝ Ալեն Սարգսյանի, Վահե Հովսեփյանի և Լևոն Գրիգորյանի նկատմամբ կկիրառվի վարչական կալանք՝ 10 օր ժամկետով։ Ադրբեջանի դատախազությունից հայտնում են, որ կալանքի ժամկետի ավարտից հետո վերջիններս «Ադրբեջանի տարածքից կարտաքսվեն»։
Նշվում է, որ «հաշվի առնելով մեղադրյալների տարիքը և անկեղծ խոստովանությունն ու անկեղծ զղջումը, քրեադատավարական օրենսդրության պահանջների պահպանմամբ, հումանիզմի սկզբունքի կիրառմամբ՝ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է»։
Հիշեցնենք, որ Թշնամի երկիրը նրանց մեղադրում է 2021 թ. «ադրբեջանական դրոշն անարգելու համար»։ Նրանք ֆուտբոլիստներ են։