Մակրոնը խոսել է աշխարհակարգի փոփոխման մասին
Քաղաքական
15:19 28/08/2023
Աշխարհ

Մակրոնը խոսել է աշխարհակարգի փոփոխման մասին

րանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի դեսպանների ամենամյա համաժողովի ժամանակ ասել է, որ իրավիճակը համաշխարհային հարթակում ավելի է բարդանում, աշխարհակարգը վերանայվում է, ինչը սպառնում է թուլացնել Արևմուտքն ու Եվրոպան։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Միջազգային ասպարեզում իրավիճակը գնալով ավելի է բարդանում, ինչը սպառնում է Արևմուտքի և, մասնավորապես, Եվրոպայի թուլացման վտանգով։ Սրան պետք է սթափ մոտեցում ցուցաբերել՝ առանց ավելորդ հոռետեսության մեջ ընկնելու... Կատարվում է աշխարհակարգի, նրա սկզբունքների, նրա կազմակերպման տարբեր ձևերի վերանայում, որտեղ Արևմուտքը գրավել և շարունակում է գերիշխող դիրք գրավել»,-ասել է Ֆրանսիայի նախագահը։

Placeholder