Հայաստանում 400 քաղաքացի երիկամի փոխպատվաստման կարիք ունի
Առողջություն
09:00 28/08/2023
Հայաստան

Հայաստանում 400 քաղաքացի երիկամի փոխպատվաստման կարիք ունի

Այս պահին Հայաստանում 400 մարդ երիկամի փոխպատվաստման կարիք ունի։ Տեղեկությունը «Sputnik Արմենիա»-ին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ դեռ ապրիլին 500 մարդ դոնորական երիկամի կարիք ուներ։ Այսպիսով, վերջին երեք ամիսների ընթացքում նման հիվանդների թիվը 100-ով նվազել է։ Գերատեսչությունում, սակայն, չեն պարզաբանել` այդ մարդիկ ստացե՞լ են անհրաժեշտ օգնությունը, թե՞ պարզապես չեն հասցրել ստանալ այն։

Ըստ աղբյուրի՝ 1100 քաղաքացի հեմոդիալիզ է ստանում։

Կենդանի դոնորներից օրգանների փոխպատվաստման վիրահատությունները երկրում իրականացվում են 2019 թվականից, երբ Հայաստանում հաստատվեց փոխպատվաստման թույլատրված օրգանների ցանկը (կենդանի դոնորներից երիկամներ, լյարդ և եղջերաթաղանթ): Այսպես, վերջին չորս տարվա ընթացքում երիկամ է փոխպատվաստվել է 62 հիվանդի, իսկ լյարդ՝ 9 հիվանդի։ Բոլոր օրգանները փոխպատվաստված են կենդանի դոնորներից:

Ընդհանուր առմամբ, հանրապետությունում ապրում է փոխպատվաստված երիկամով 116, փոխպատվաստված լյարդով՝ 16, իսկ փոխպատվաստված սրտով՝ 1 քաղաքացի: Սակայն այդ միջամտությունների մեծ մասն իրականացվել է հանրապետության սահմաններից դուրս։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
 

Placeholder