Դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում են ստացել երկու զինծառայողներ. ՊՆ
Քաղաքական
11:23 28/08/2023
Հայաստան

Դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում են ստացել երկու զինծառայողներ. ՊՆ

Օգոստոսի 27-ին դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում են ստացել ՊՆ N զորամասի զինծառայողներ Արտյոմ Արայի Հայկազյանը և Արմեն Հայկի Խաչատրյանը: ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով։

«Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- նշում են նախարարությունից։ 

Placeholder
Դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում են ստացել երկու զինծառայողներ. ՊՆ