Արարատ Միրզոյանն այցելել է Սլովենիայի վերականգնողական կենտրոն, որտեղ կա 17 հայ երեխա
Հասարակություն
09:14 28/08/2023
Հայաստան

Արարատ Միրզոյանն այցելել է Սլովենիայի վերականգնողական կենտրոն, որտեղ կա 17 հայ երեխա

Սլովենիա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Դեբելի Ռտիչ վերականգնողական կենտրոն։

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Սլովենիայի ԱԳՆ պետքարտուղար Սամուել Ժբոգարի ուղեկցությամբ նախարար Միրզոյանը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը, նախաձեռնություններին և հայ երեխաների համար նախատեսված ծրագրին: Ներկա էին նաև Սլովենիայում Ավստրիայի դեսպանը և Սլովենիայի Կարմիր խաչի ներկայացուցիչը:

Սլովենիայի «Մարդու անվտանգության խթանում» (ITF) կազմակերպության, Սլովենիայի արտաքին և եվրոպական հարցերի նախարարության և ԵԱՀԿ-ում Ավստրիայի մշտական ներկայացուցչության աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում կենտրոնն օգոստոսի 26-ից սեպտեմբերի 3-ը ընդունում է 17 երեխա Հայաստանի, սահմանամերձ բնակավայրերից:

Placeholder
Արարատ Միրզոյանն այցելել է Սլովենիայի վերականգնողական կենտրոն, որտեղ կա 17 հայ երեխա