Ադրբեջանցիներն անցակետում առևանգել են  ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստան գնացող ուսանողի. Շտաբ
Քաղաքական
14:15 28/08/2023
ԼՂՀ

Ադրբեջանցիներն անցակետում առևանգել են ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստան գնացող ուսանողի. Շտաբ

Արցախի Տեղեկատվական շտաբը հայտնում է.

«Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.:

Առևանգման պատճառների մասին որևէ հավաստի տեղեկություն դեռևս հայտնի չէ: Ալեն Սարգսյանն ուսանող է, ով մեկնում էր Երևան՝ իր ուսումը շարունակելու նպատակով:

Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը՝ հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Դեպքի վերաբերյալ մանրամասները կհայտնվեն ավելի ուշ»։ 

Placeholder
Ադրբեջանցիներն անցակետում առևանգել են ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստան գնացող ուսանողի. Շտաբ