Իրանի արտգործնախարարն այս շաբաթ կայցելի Բեյրութ
Քաղաքական
13:15 29/08/2023
Տարածաշրջան

Իրանի արտգործնախարարն այս շաբաթ կայցելի Բեյրութ

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը այս շաբաթ կայցելի Լիբանան։ Այս մասին հայտնում է Al Hadath հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ։

Հրապարակման համաձայն՝ Իրանի ԱԳՆ ղեկավարը երկու օր բանակցություններ կվարի Լիբանանի մայրաքաղաքում։ Նրա այցը տեղի կունենա Բեյրութ Լիբանանի հարցով Ֆրանսիայի նախագահի հատուկ բանագնաց Ժան-Իվ Լը Դրիանից առաջ։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հեռուստաալիքը դեռ տեղեկություն չի տվել, թե կոնկրետ ում է նախատեսում հանդիպել Աբդոլլահիանը Բեյրութում։ Իրանի ԱԳՆ-ն չի մեկնաբանել արտգործնախարարի այցի մասին լուրերը։

Placeholder
Իրանի արտգործնախարարն այս շաբաթ կայցելի Բեյրութ