Ցորենի աճող սղությամբ պայմանավորված Ստեփանակերտում այսօրվանից ավելի է նվազել արտադրվող հացի ծավալը
Քաղաքական
18:59 29/08/2023
ԼՂՀ

Ցորենի աճող սղությամբ պայմանավորված Ստեփանակերտում այսօրվանից ավելի է նվազել արտադրվող հացի ծավալը

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Ցորենի աճող սղությամբ պայմանավորված՝ հատկապես Ստեփանակերտում այսօրվանից ավելի է նվազել արտադրվող հացի ծավալը: Այսօր և վաղը նախատեսվում է յուրաքանչյուր ընտանիքի վաճառել մեկական հաց: Պետական եկամուտների կոմիտեի, ոստիկանության և Ստեփանակերտի քաղաքապետարանի ներկայացուցիչները հացի արտադրամասերում վերահսկելու են հացի բաշխման գործընթացը:

Միևնույն ժամանակ աշխատանքներ են տարվում եգիպտացորենի ալյուրի պատրաստման և հացի արտադրման ուղղությամբ, սակայն առկա տեղումների պատճառով եգիպտացորենի լայնածավալ հունձի աշխատանքները մի քանի օրով հետաձգվել են:

«ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ»»:

Placeholder
Ցորենի աճող սղությամբ պայմանավորված Ստեփանակերտում այսօրվանից ավելի է նվազել արտադրվող հացի ծավալը