Առևանգված երիտասարդներն Ադրբեջանում բռնության են ենթարկվել
Քաղաքական
19:46 29/08/2023
ԼՂՀ

Առևանգված երիտասարդներն Ադրբեջանում բռնության են ենթարկվել

Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են նախօրեին առևանգված երեք հայ երիտասարդների լուսանկարը՝ պնդելով, թե իրենց օմբուդսմենը հանդիպել է տղաների հետ։

Հրապարակված լուսանկարում երևում են կապտուկներ երիտասարդների մարմինների վրա, ինչը փաստում է, որ նրանք բռնությն են ենթարկվել:

Հիշեցնենք, որ Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը, Լևոն Գրիգորյանը մարզիկներ են` ֆուտբոլիստներ, որոնք ի թիվս այլ քաղաքացիների, երեկ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից տեղափոխվում էին Հայաստան` ուսումը շարունակելու, սակայն ադրբեջանցիները բռնության գործադրմամբ նրանց առևանգել են:

Placeholder
Առևանգված երիտասարդներն Ադրբեջանում բռնության են ենթարկվել