Բաքուն կրկին հակաճառել է Փարիզին
Քաղաքական
18:15 29/08/2023
Տարածաշրջան

Բաքուն կրկին հակաճառել է Փարիզին

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել պաշտոնական Փարիզին զերծ մնալ Բաքվի հասցեին սադրիչ հայտարարություններից և չխոչընդոտել «ղարաբաղի հայերին» վերաինտեգրելու ջանքերին։

«Պնդումներ, թե իբր իրականացվում է քաղաքականություն, որի նպատակն է։ Տարածաշրջանից հայերին վտարելը բացարձակապես ճիշտ չէ»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնայի հայտարարությունները։

Ավելի վաղ նա, ելույթ ունենալով Ֆրանսիայի դեսպանների տարեկան համաժողովում, ասել էր, որ Բաքուն օգտագործում է խեղդամահ անելու ռազմավարություն՝ Ղարաբաղից հայերի զանգվածային արտահոսք առաջացնելու համար։ Ըստ նախարարի՝ այն անօրինական է և անբարոյական։

Placeholder