Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թուրքիայում ռոտավիրուսի բռնկում է տեղի ունեցել. Այս մասին հայտնում է Life-ը՝ հղում անելով Shot-ին։
Այս իրավիճակը նկատվում է Բելեկի հանգստավայրի ափին։ Շատ զբոսաշրջիկներ արդեն վարակվել են հիվանդությամբ, երեխաները հոսպիտալացվում են ռոտավիրուսի ծանր ախտանիշներով։
Հանգստացողների խոսքով, մարդիկ, ովքեր արդեն այցելել են տեղական լողափեր, նմանատիպ ախտորոշում են ստանում։ Շտապօգնությունը տարել է ջրում լողացող առնվազն հինգ երեխայի։ Լողանալուց անմիջապես հետո նրանց մոտ առաջացել է փորլուծություն և փսխում։
Այս իրավիճակում հայտնված զբոսաշրջիկները կոչ են արել Բելեկ թռչել ցանկացողներին ավելի շատ դեղամիջոցներ գնել, քանի որ այժմ ստիպված են տեղական անալոգներ փնտրել։