ՀԲ. Հայաստանում չաշխատող վարկերի մասնաբաժինը հունիսին ավելացել է
Տնտեսություն
17:23 29/08/2023
Հայաստան

ՀԲ. Հայաստանում չաշխատող վարկերի մասնաբաժինը հունիսին ավելացել է

Հայաստանում հունիսին բանկային վարկերի և ավանդների աճը թուլացել է, բայց ֆինանսական ցուցանիշները մնացել են կայուն: Նման տվյալներ է հրապարակել Համաշխարհային Բանկը։ Փոխարժեքի ճշգրտմամբ` հունիսին վարկերն ու ավանդներն ավելացել են, համապատասխանաբար, 2 և 0.7 տոկոսով (նախորդ ամսվա համեմատ): 

Կապիտալի համարժեքության գործակիցները պահպանվել են կայուն` 20.5 տոկոս մակարդակում: Չաշխատող վարկերի մասնաբաժինը հունիսին ավելացել է` հասնելով 2.9 տոկոսի, ապրիլի 2.5 տոկոսի համեմատ, թեև պահպանվել է կառավարելի մակարդակում:

Ըստ աղբյուրի, գույքի եկամտաբերությունը երեք ամիս անընդմեջ պահպանվել է հաստատուն` 2.7 տոկոս մակարդակում: 

Placeholder