Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությանը Հայաստանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը
Սպորտ
08:15 29/08/2023

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությանը Հայաստանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը

Հայաստանի  թիմը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում անցկացված 2023 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնում էին Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մամիկոն Ղարիբյանը, Էլինա Դանիելյանը և Ալբերտո Աթոյանը:

Նշվում է, որ փայլուն խաղ է ցուցադրել 14-ամյա Ալբերտո Աթոյանը, ով 12 հնարավորից վաստակել է 10.5 միավոր և լավագույն արդյունքը ցույց տվեց առաջնության 286 մասնակիցների մեջ: Ալբերտոն նաև 170 կետով բարելավել  է իր արագ շախմատի վարկանիշը:

Placeholder
Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությանը Հայաստանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը