Արձանագրվել են կրթության իրավունքի պատշաճ իրացմանը խոչընդոտող բազմաթիվ հարցեր.Գեղամ Ստեփանյան
Իրավունք
19:36 30/08/2023
ԼՂՀ

Արձանագրվել են կրթության իրավունքի պատշաճ իրացմանը խոչընդոտող բազմաթիվ հարցեր.Գեղամ Ստեփանյան

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը գրել է.

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է անգլերեն փաստաթերթիկ  Արցախում ստեղծված հումանիտար աղետալի իրավիճակում կրթական իրավունքի իրացման իրավիճակի և արձանագրված խոչընդոտների վերաբերյալ։

Փաստաթերթիկը ամփոփում է ՄԻՊ աշխատակազմի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները, որի ընթացքում արձանագրվել են կրթության իրավունքի պատշաճ իրացմանը խոչընդոտող բազմաթիվ հարցեր, ինչպիսիք են՝ սննդի բացակայության պայմաններում աշակերտների և ուսանողների թերսնվածությունը, ուսումնական նյութերի, դասագրքերի և այլ օժանդակ նյութերի բացակայությունը, հանրային տրանսպորտի բացակայությամբ պայմանավորված ուսումնական պրոցեսի մասնակիցների տեղաշարժի խնդիրները, կրթական հաստատություններում սանիտարահիգիենիկ նորմերի պատշաճ պահպանության անհնարինությունը և մի շարք այլ խնդիրներ։

Փաստաթերթիկը ներկայացվել է կրթության իրավունքի պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցներին և իրավապաշտպան կազմակերպություններին, այն հասանելի է հետևյալ հղումով՝https://drive.google.com/.../1hV.../view...»:

Placeholder
Արձանագրվել են կրթության իրավունքի պատշաճ իրացմանը խոչընդոտող բազմաթիվ հարցեր.Գեղամ Ստեփանյան