Եկել ենք իրավիճակն անձամբ տեսնելու. Իդալգոյի գլխավորած պատվիրակությունն Կոռնիձորի սահմանային հատվածում է
Քաղաքական
14:34 30/08/2023
Հայաստան

Եկել ենք իրավիճակն անձամբ տեսնելու. Իդալգոյի գլխավորած պատվիրակությունն Կոռնիձորի սահմանային հատվածում է

Ֆրանսիայի քաղաքներից Արցախի Հանրապետությանն ուղարկված հումանիտար բեռներով 10 բեռնատար մեքենաներն արդեն Լաչինի միջանցքի սկզբնամասում են՝ Կոռնիձորի սահմանային հատվածում: Այնտեղ է նաև Ֆրանսիայից Հայաստան ժամանած պատվիրակությունը՝  Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորությամբ։ Հենց նրանք էլ ուղեկցել են հումանիտար բեռներով շարասյունը։

Ֆրանսիական պատվիրակությանն ուղեկցում են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը:

Լրագրողների հետ զրույցում Փարիզի քաղաքապետն ասաց, որ եկել են իրավիճակն անձամբ տեսնելու, հասկանալու և արձանագրելու։

Placeholder
Եկել ենք իրավիճակն անձամբ տեսնելու. Իդալգոյի գլխավորած պատվիրակությունն Կոռնիձորի սահմանային հատվածում է