Բաքվի շանտաժը. Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի բացում Լաչինի միջանցքի ապաշրջափակման փոխարեն
Քաղաքական
13:34 30/08/2023
Տարածաշրջան

Բաքվի շանտաժը. Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի բացում Լաչինի միջանցքի ապաշրջափակման փոխարեն

Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի բացումից հետո 24 ժամ անց կապաշրջափակվի Լաչինի ճանապարհը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական  Հիքմեթ Հաջիևը BBC-ին տված հարցազրույցում։

«Ինչքան շատ ճանապարհներ, այնքան լավ բոլորի համար»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն Ադրբեջանը փակ է պահում նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից։ Այս տարվա հունիսի 12-ից Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետով Ադրբեջանը թույլ չի տալիս հումանիտար բեռների անցկացումը, ինչի հետևանքով Արցախի բնակչությունը հայտնվել է սովի իրական վտանգի սպառնալիքի ներքո։ Արցախում սովամահության դեպք է արձանագրվել։ Հումանիտար բեռներով լեցուն մեքենաները շաբաթներ շարունակ Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքում են՝ սպասելով, որ Ադրբեջանը թույլ տա Արցախ մուտք գործեն։

Օգոստոսի 29-ին Ադրբեջանը հայտարարեց, որ 40 տոննա ալյուր է ուղարկում Արցախ Ակնա-տեփանակերտ ճանապարհով։ Սա հարուցել է արցախցիների զայրույթը, նրանք փակել են ճանպարհը Ասկերանի շրջանում՝ թույլ չտալու, որ ադրբեջանական այլյուրը մտնի Արցախ։
«Սա սովի դեմ պայքար չէ, սա պայքար է հանուն հայրենիքում ապրելու»,-հայտարարել են նրանք։


 

Placeholder
Բաքվի շանտաժը. Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի բացում Լաչինի միջանցքի ապաշրջափակման փոխարեն