Գաբոնի զինվորականները հեղաշրջում են իրականացրել
Քաղաքական
10:18 30/08/2023
Աշխարհ

Գաբոնի զինվորականները հեղաշրջում են իրականացրել

Գաբոնի զինվորականները հայտարարել են նախագահական ընտրությունների արդյունքների չեղարկման և իշխանությունների ցրման մասին:«ՌԻԱ նովոստի»-ն անդրադարձել է AFP-ի և Reuters-ի լուրերին։

«Գաբոնի զինվորները հեռուստատեսությամբ հայտարարում են ընտրությունները չեղարկելու և իշխանական հաստատությունների լուծարման մասին»,-ասվում է զեկույցում։

Նշվում է նաև, որ սահմանները փակ են «մինչև հետագա ծանուցում»:

Զինվորականները հայտարարել են երկրում գործող ռեժիմին վերջ դնելու մտադրության մասին։ Երկրի մայրաքաղաք Լիբրևիլում կրակոցներ են լսվում։

Չորեքշաբթի առավոտյան հայտնի դարձավ, որ երկրի գործող նախագահ 64-ամյա Ալի Բոնգո Օնդիմբան վերընտրվել է պետության ղեկավարի պաշտոնում, նա հավաքել է ձայների 64,2 տոկոսը։ Նա առաջին անգամ ընտրվել է 2009 թվականին հոր՝ Օմար Բոնգո Օնդիմբայի մահից հետո, ով Գաբոնի նախագահն է եղել ավելի քան 40 տարի։

Երկրում դադարեցվել է ֆրանսիական RFI ռադիոկայանը (Radio France Internationale) և France 24 հեռուստաալիքը, սահմանվել է պարետային ժամ, արգելափակվել է ինտերնետ հասանելիությունը։

Placeholder