Գերմանիան նախատեսում է մինչև տարեվերջ իր տարածքում 10 հազար ուկրաինացի զինվոր վերապատրաստել
Քաղաքական
12:05 30/08/2023
Աշխարհ

Գերմանիան նախատեսում է մինչև տարեվերջ իր տարածքում 10 հազար ուկրաինացի զինվոր վերապատրաստել

Մինչև 2023 թվականի վերջ Գերմանիան նախատեսում է իր տարածքում վերապատրաստել 10 հազար ուկրաինացի զինվորականների։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարարությունում պետքարտուղար Զիմտյե Մյոլերը՝ ԵՄ 27 երկրների պաշտպանության և արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը ժամանելուն պես, որը տեղի է ունենում Տոլեդոյում։

Նա նշել է, որ Գերմանիան մտադիր է շարունակել աջակցել Ուկրաինային։

«Մենք դա անում ենք, օրինակ՝ Գերմանիայում մի քանի հազար ուկրաինացի զինվորների ուսուցմամբ: Մինչև տարեվերջ մենք նախատեսում ենք պատրաստել 10 հազար զինվորի, որպեսզի լիովին աջակցենք և ամրապնդենք Ուկրաինայի դիմադրելու կարողությունը»,-ՏԱՍՍ-ը մեջբերում է Մյոլերի խոսքերը:

Placeholder