Մ.Զախարովա. Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը Հայաստանի կողմից ԼՂ-ի՝ որպես Ադրբեջանի տարածք ճանաչելու արդյունք է
Քաղաքական
16:55 30/08/2023
Աշխարհ

Մ.Զախարովա. Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը Հայաստանի կողմից ԼՂ-ի՝ որպես Ադրբեջանի տարածք ճանաչելու արդյունք է

«Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք ճանաչելու արդյունք էր։ Դա արձանագրվել է 2022 թվականի հոկտեմբերին՝ 2023 թվականի մայիսին, ԵՄ հովանու ներքո երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողովի արդյունքներով»,-ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այս տարվա օգոստոսի 28-ին Արցախից Հայաստան մեկնող երեք հայ ֆուտբոլիստների կալանավորման մասին հարցին:

Նա նաև հիշեցրել է, որ դա հստակ ասված է ՌԴ ԱԳՆ հուլիսի 15-ի հայտարարության մեջ՝ կապված Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։

Զախարովան անտեղի, սխալ, չարդարացված համարեց պատասխանատվություն այս համատեքստում Ռուսաստանի խաղաղապահ կոնտինգենտի վրա դնելը։

«Մենք խաղաղապահ զորակազմի խնդիրը տեսնում ենք, կրկնում եմ, նոր պայմաններում, որոնք ձևավորվել են Երևանի և Հայաստանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի պատկանելությունը Ադրբեջանին ճանաչելու հետևանքով, գետնի վրա բոլոր հնարավոր օգնության ցուցաբերման մեջ՝ ապահովելու Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, այդ թվում՝ Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսության համատեքստում»,-ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Placeholder
Մ.Զախարովա. Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը Հայաստանի կողմից ԼՂ-ի՝ որպես Ադրբեջանի տարածք ճանաչելու արդյունք է