Եղեգնաձորում երեխաներին կծած շան մոտ ախտորոշվել է կատաղություն հիվանդություն
Առողջություն
17:46 31/08/2023
Հայաստան

Եղեգնաձորում երեխաներին կծած շան մոտ ախտորոշվել է կատաղություն հիվանդություն

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց Ձորի մարզային կենտրոնի տեսուչները լաբորատոր փորձաքննության են ներկայացրել երեկ Եղեգնաձոր քաղաքում երեխաների կծած թափառող շանը, որը քնեցվել էր փրկարար ծառայության աշխատակիցների կողմից:

Տեսչական  մարմնից հայտնում են՝ քիչ առաջ պարզ դարձան հետազոտության արդյունքները. շան մոտ ախտորոշվել է կատաղություն հիվանդությունը:
Երեխաները Երևանի բուժհաստատություններում ստացել են համապատասխան բժշկական օգնություն:

Տեսչական մարմինը հորդորում է առավել զգոն լինել կենդանիների վարքի նկատմամբ. կատաղություն հիվանդության ժամանակ կենդանիները դառնում են անհանգիստ, ագրեսիվ, առաջանում է արտահայտված փրփրախառն քթարտադրություն, դժվարությամբ են սնունդ և ջուր ընդունում։

Այդ հիվանդությամբ վարակվում են ոչ միայն թափառող և վայրի կենդանիները, այլև տան պայմաններում խնամված շներն և կատուները: Տնային կենդանիներին անհրաժեշտ է պարբերաբար պատվաստել, այդ թվում՝ կատաղության հիվանդության դեմ տարին 1 անգամ:

Placeholder
Եղեգնաձորում երեխաներին կծած շան մոտ ախտորոշվել է կատաղություն հիվանդություն