Իլինոյս նահանգում տեղի ունեցած հրաձգության հետևանքով վեց տուժած կա
Իրավունք
18:31 31/08/2023
Աշխարհ

Իլինոյս նահանգում տեղի ունեցած հրաձգության հետևանքով վեց տուժած կա

ԱՄՆ-ի Պեորիա քաղաքում հրաձգության հետևանքով վիրավորվել է վեց մարդ, երկուսի վիճակը ծանր է: «ՌԻԱ նովոստի»-ը գրում է, որ այդ մասին հայտնել է Իլինոյս նահանգի ոստիկանությունը։

«Վեց տուժած հոսպիտալացվել է տեղի հիվանդանոցում, որոնցից 5-ը ստացել են հրազենային վնասվածքներ, մեկը՝ կտրած-ծակած»,-ասվում է ոստիկանության ֆեյսբուքյան գրառման մեջ։

Ոստիկանության տվյալներով՝ տուժածներից երկուսի վիճակը ծանր է։ Հրաձգության մասին հաղորդվել է չորեքշաբթի երեկոյան։

Հանցագործի ինքնությունը դեռ պարզված չէ։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։

Placeholder
Իլինոյս նահանգում տեղի ունեցած հրաձգության հետևանքով վեց տուժած կա