Հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները
Քաղաքական
19:56 31/08/2023
Տարածաշրջան

Հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները

Աշխատանքային այցով Թուրքիայում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է իր թուրք գործընկեր Յաշար Գյուլերին։  Այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ըստ հրապարակումների՝ կողմերն Անկարայում կայացած հանդիպմանը քննարկել են երկու երկրների միջև ռազմական համագործակցության հեռանկարները։

«Հանդիպմանը քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները, նշվել է այդ ուղղությամբ տարվող աշխատանքների հետագա ընդլայնման կարևորությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։ 

Placeholder
Հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները