Բյուջեից 3.4 մլրդ դրամ՝ համայնքների իրկանացրած 29 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
Տնտեսություն
12:10 31/08/2023
Հայաստան

Բյուջեից 3.4 մլրդ դրամ՝ համայնքների իրկանացրած 29 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար

«Նախագծով առաջարկվում է 9 մարզպետների աշխատակազմերին հատկացրեց 3 մլրդ 44 մլն դրամ 2021, 2022, 2023 թթ մի շարք սուբվենցիոն ծրագրերի՝ Կառավարության մասնաբաժինը փոխհատուցելու համար»,-կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Նախարարը ներկայացրեց Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետների աշխատակազմերին հատկացվելիք գումարների չափերը

Նախարարի խոսքվ՝ ծրագրերի հիմնական մասը՝ 29 ծրագիր, 2022 թվականի են, 15 ծրագիր էլ՝ 2023 թվականի: Ընդհանուր 25 համայնքի է գումար հատկացվում 48 սուբվենցիոն ծրագրերի համար:

«Ընդհանուր առմամբ, այս որոշման ընդունման պարագայում Կառավարությունը 255 ծրագրի համար արդեն շուրջ 14.4 մլրդ դրամ կվճարի»,-հայտարարեց Սանոսյանը:

Նիկոլ Փաշինյանն էլ ընթերցեց բոլոր ծրագրերը՝ թվարկելով թե դրանցից որոնք է անձամբ տեսել:

Placeholder