Մեծ Բրիտանիայում էներգետիկայի նախարարը նշանակվել է պաշտպանության նախարար
Քաղաքական
15:20 31/08/2023
Աշխարհ

Մեծ Բրիտանիայում էներգետիկայի նախարարը նշանակվել է պաշտպանության նախարար

Մեծ Բրիտանիայի էներգետիկ անվտանգության և կլիմայական չեզոքության նախարար Գրանտ Շեփսը նշանակվել է երկրի պաշտպանության նախարար ՝ փոխարինելով Բեն Ուոլեսին: Այս մասին ասվում է բրիտանական կառավարության կայքում տեղադրված հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Թագավորն ուրախությամբ հաստատեց հետևյալ նշանակումը՝ պաշտպանության նախարարի պաշտոնում հարգարժան Հրանտ Շեփսին», - ասված է փաստաթղթում:

X սոցիալական ցանցում (նախկինում Twitter) Շեփսը գրել է, որ կշարունակի իր նախորդի ՝ Ուկրաինային աջակցելու գիծը:

Նշենք, որ Գրանտ Շեփսն իր տանը ապաստան էր տվել ուկրաինացի փախստականի։

Placeholder