«Հրապարակ». Երևանի ընտրությունների համար պետբյուջեից 275 մլն դրամ կհատկացվի ներքին գործերի նախարարությանը
Օրվա մամուլ
09:23 31/08/2023
Հայաստան

«Հրապարակ». Երևանի ընտրությունների համար պետբյուջեից 275 մլն դրամ կհատկացվի ներքին գործերի նախարարությանը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սեպտեմբերի 17-ին նշանակված Երևանի ավագանու ընտրությունների համար պետբյուջեից 275 մլն դրամ կհատկացվի ներքին գործերի նախարարությանը՝ ընտրողներին ծանուցելու համար։

«Համաձայն ՀՀ պետական ռեգիստրի տվյալների՝ ընտրողների թվաքանակը կազմում է 823 հազար 559։ Հիմք ընդունելով ընտրողների թվաքանակը՝ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընդհանուր ծախսերը կկազմեն 275, 0 մլն դրամ, որից գրասենյակային նյութերի (թուղթ և քարթրիջներ) և ընտրական մատյանների կազմման համար՝ 3,2 մլն դրամ, իսկ փոստային ծառայությունների համար՝ 271,8 մլն դրամ, ընտրողներին քվեարկության օրվա, ընտրական տեղամասի համարի, տեղամասային կենտրոնի հասցեի և ժամանակի մասին ծանուցումներ ուղարկելու համար»,- նշվում է կառավարության որոշման հիմնավորման մեջ։

Միաժամանակ հարկ է նշել, որ ՀՀ ՆԳՆ բյուջետային միջոցները չեն բավականացնում նշված ծախսերը ֆինանսավորելուն, ուստի անհրաժեշտ է հիշյալ միջոցները հատկացնել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում
 

Placeholder