Շրջափակված Արցախ-9-րդ ամիսը
Իրավունք
19:30 31/08/2023
ԼՂՀ

Շրջափակված Արցախ-9-րդ ամիսը

Արցախից լուսանկար են հրապարակել, որում երևում է, թե ինչպես բլոկադայի մեջ գտնվող և հացի խնդիր ունեցող արցախցի փոքրիկը հացով կերակրում է բակի կատուներին:

Հիշեցնենք, որ Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն Ադրբեջանը փակ է պահում նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից։ Այս տարվա հունիսի 12-ից Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետով Ադրբեջանը թույլ չի տալիս հումանիտար բեռների անցկացումը, ինչի հետևանքով Արցախի բնակչությունը հայտնվել է սովի իրական վտանգի սպառնալիքի ներքո։ Արցախում սովամահության դեպք է արձանագրվել։ Հումանիտար բեռներով լեցուն մեքենաները շաբաթներ շարունակ Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքում են՝ սպասելով, որ Ադրբեջանը թույլ տա Արցախ մուտք գործեն։

Placeholder
Շրջափակված Արցախ-9-րդ ամիսը