Ադրբեջանը հաղորդում է երեք վիրավորի մասին
Քաղաքական
12:29 01/09/2023
Տարածաշրջան

Ադրբեջանը հաղորդում է երեք վիրավորի մասին

Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում Ադրբեջանի բացած ինտենսիվ կրակին ի պատասխան հայկական կողմի գործողությունների հետևանքով վիրավորվել է երեք ադրբեջանցի։

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ,  նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց։
Հիշեցնենք՝ Հայաստանի ՊՆ-ն այսօր  հայտնել էր, որ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից զատ, կիրառում է նաև ականանետ։

Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր:
 

Placeholder
Ադրբեջանը հաղորդում է երեք վիրավորի մասին