Լեհաստանում ՀԱՊԿ զորավարժություններն անվանել են «հոգեբանական պատերազմի տարր»
Քաղաքական
15:20 01/09/2023
Տարածաշրջան

Լեհաստանում ՀԱՊԿ զորավարժություններն անվանել են «հոգեբանական պատերազմի տարր»

Լեհաստանի ներքին գործերի և վարչակազմի նախարար Մարիուշ Կամինսկին Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկման տարեդարձին նվիրված ելույթի ժամանակ ասել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի «Մարտական եղբայրություն» զորավարժությունները «հոգեբանական պատերազմի տարր են»,-այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։

«Այսօր սահմանից այն կողմ՝ Բելառուսում, տեղի են ունենում զինված ուժերի բելառուս-ռուսական զորավարժություններ, այդ թվում՝ մեր սահմանի մոտ։ Պատահական չէ, որ դրանք սկսվել են սեպտեմբերի 1-ից։ Սա հոգեբանական պատերազմի հենց այդ տարրն է»,-ասաց նախարարը։

Placeholder
Լեհաստանում ՀԱՊԿ զորավարժություններն անվանել են «հոգեբանական պատերազմի տարր»