Հունաստանում մեկնաբանել են Լոնդոնի թանգարանից կատարված գողությունը
Մշակույթ
18:15 01/09/2023
Աշխարհ

Հունաստանում մեկնաբանել են Լոնդոնի թանգարանից կատարված գողությունը

Լոնդոնի Բրիտանական թանգարանից գանձերի գողությունը ուժեղացնում է Հունաստանի պահանջը՝ Աթենք վերադարձնելու այնտեղ պահվող Պարթենոնի տաճարի գլուխգործոցները։ Այս մասին խորհրդարանում հայտարարել է Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնին՝ պատասխանելով պատգամավորի խնդրանքին։

Խոսելով Բրիտանական թանգարանի հավաքածուներից հարյուրավոր իրերի գողության հետ կապված միջադեպի մասին՝ Մենդոնին ասաց, որ Հունաստանը «շատ ուշադիր հետևում է այս խնդրին»:

«Մենք մշտապես հիմնավորում ենք մեր փաստարկները ապացույցներով, որ Հունաստանը լավագույնս պաշտպանում, ցուցադրում և կառավարում է մշակութային արժեքները՝ ինչպես գիտականորեն, այնպես էլ տեխնիկապես: Վերջին գողությունները ուժեղացնում են մեր պահանջը Աթենքում Ակրոպոլիսի թանգարանում քանդակների վերամիավորման հարցում»,-ըստ ՏԱՍՍ-ի, ասել է նա։

Placeholder