Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել և հետաձգվել է ավելի քան 80 չվերթ
Քաղաքական
09:43 01/09/2023
Աշխարհ

Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել և հետաձգվել է ավելի քան 80 չվերթ

Սեպտեմբերի 1-ի առավոտյան մայրաքաղաքի Վնուկովո, Դոմոդեդովո և Շերեմետևո օդանավակայաններում հետաձգվել է առնվազն 61 չվերթ, չեղարկվել՝ 23-ը։ Այս մասին հայտնում է «RIA նովոստի»-ն՝ հղում անելով Yandex.Schedules ծառայության տվյալներին։

Նշվում է, որ Մոսկվայի ժամանակով ժամը 7.28-ի դրությամբ «Վնուկովոյում» հետաձգվել է 21 չվերթ, իսկ «Դոմոդեդով»-ում՝ 32-ը և 14-ը, «Շերեմետևոյում»՝ համապատասխանաբար 8 և երեքը:

Flightradar24 ռեսուրսի համաձայն՝ ներկայումս Մոսկվայի հարավային մասի օդային տարածքում, մասնավորապես՝ «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայանների տարածքներում, ոչ մի ինքնաթիռ չկա։

Նույն օրը Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել էր, որ հակաօդային պաշտպանության ուժերը մայրաքաղաքին մոտեցող անօդաչու թռչող սարք են ոչնչացրել։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է համապատասխան տեղեկությունը։

Placeholder