Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սննդաբան և սրտաբան Մարինա Շեստակովան ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ձմերուկի չափից շատ ուտելը վնասում է շաքարային դիաբետով և ավելորդ քաշ ունեցող մարդկանց՝ նրանում ֆրուկտոզայի և շաքարի բարձր պարունակության պատճառով։ Նա համապատասխան հրապարակումը տեղադրել է Telegram ալիքում։
Շեստակովայի խոսքով՝ ցանկալի է միանգամից ուտել 100-150 գրամ ձմերուկ։
«Մեծ քանակությամբ ձմերուկը վտանգավոր է ավելորդ քաշ ունեցողների, շաքարախտով հիվանդների, ինսուլինակայունների և լյարդի ճարպակալում ունեցողների համար»,-ընդգծել է նա։
Հաղորդում են, որ 2023 թվականին Ռուսաստանում ձմերուկի վաճառքը նվազել է 18%-ով։