Արցախցիներն ամենօրյա իրենց կյանքով համառության դաս են տալիս աշխարհին. Ցուցահանդես՝ նվիրված Արցախի անկախության 32- ամյակին
Մշակույթ
15:51 02/09/2023
Հայաստան

Արցախցիներն ամենօրյա իրենց կյանքով համառության դաս են տալիս աշխարհին. Ցուցահանդես՝ նվիրված Արցախի անկախության 32- ամյակին

Արցախի անկախության 32-ամյակը Երևանում Արցախի մշտական ներկայացուցչությունում նշվեց Արցախ աշխարհի տեսարժան վայրերն ու կյանքը ներկայացնող նկարների ցուցադրությամբ։

Ներկաները Սրբազանի աղոթքով սկսեցին ցուցահանդեսի բացումը։

«Այսօր, իրապես, Արցախը տկար է, կորցրել է իր դիմադրողականությունը, բայց գիտենք, որ մեր հոգին հոժար է, ունի տեսլական, կարող  է տեսնել ապագան և ունակ է ճանաչելու հայի ինքնությունը»,-ցուցահանդեսի բացմանն ասաց Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը վստահեցրեց, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, ստեղծված դժվար իրավիճակից էլ արցախցին կկարողանա ելք գտնել. «Արդեն երրորդ տարին է, երբ մենք այս կարևոր օրը տոնում ենք այլ պայմաններում, երբ, գրեթե, ինը ամիս մեր հարյուր քսան հազար հայրենակիցներ դիմադրում են ծար ու անտանելի պայմաններին, և ամենօրյա իրենց կյանքով համառության դաս են տալիս աշխարհի տարբեր անկյունների մեր հայրենակիցներին»։

44-օրյա պատերազմի մասնակից Գոռ Հակոբյանն էլ հորդորեց օր առաջ ինքնակազմակերպվել, որպեսզի անկախության տոնը նշվի այնպես, ինչպես նշվում էր մինչև 2020 թվականի արյունոտ սեպտեմբերը։

 

Placeholder
Արցախցիներն ամենօրյա իրենց կյանքով համառության դաս են տալիս աշխարհին. Ցուցահանդես՝ նվիրված Արցախի անկախության 32- ամյակին