Արցախի ներկա և նախկին պաշտոնյաները մասնակցել են Անկախության տոնի առթիվ կատարված Հանրապետական մաղթանքին
Քաղաքական
14:47 02/09/2023
ԼՂՀ

Արցախի ներկա և նախկին պաշտոնյաները մասնակցել են Անկախության տոնի առթիվ կատարված Հանրապետական մաղթանքին

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին , Արցախի Հանրապետության  Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը պետական այրերի ուղեկցությամբ մասնակցել է Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում  կատարված Հանրապետական մաղթանքին:

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ արարողության ավարտին  պաշտոնյաներն այցելել են Եղբայրական գերեզման-հուշահամալիր, ծաղկեպսակներ խոնարհել և մասնակցել  հոգեհանգստյան կարգին:

 

Placeholder
Արցախի ներկա և նախկին պաշտոնյաները մասնակցել են Անկախության տոնի առթիվ կատարված Հանրապետական մաղթանքին