Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արցախցի երգիչ Լյոկա Ղազարյանը գրել է.
«Այսօր Արցախի անկախության օրն է։ Եվ հենց այս նշանակալից օրով ես իմացա, որ Սնուփ Դոգի համերգի մեկնարկը ինձ է վստահված, ու ես հնարավորություն ունեմ իմ խոսքը լսելի դարձնել այդ մեծ բեմից»։
Նա իր էջում տեղադրել է Doping space ընկերության հայտարարությունն այդ մասին.
«Հիփ հոփը փողոցի ձայնն է․ այն ամենը, ինչն այդպես էլ կմնար փողոցներում, եթե արտիստները դրանով իրենց միտքն ու խոսքը լսելի չդարձնեին։
Սեպտեմբերի 23-ին համաշխարհային աստղ Սնուփ Դոգի մեգահամերգի բացումը կանի արցախցի ռեփեր Լյոկան, ով էլ իր խոսքը լսելի կդարձնի բեմից»։
Հիշեցնենք, որ Սնուփ Դոգի՝ Հայաստանում համերգի անցկացումը մեծ քննադատության է արժանացել։ Շատերը նշում են, որ Արցախում ստեղծվա աղետի, սովի պայմաններում, մեղմ ասած, ճիշտ չէ նման միջոցառման կազմակերպումը, որի համար կառավարությունը հատկացրել է 2 մլրդ 318,596.8 հազար դրամ (մոտ 6 միլիոն դոլար)։