Սնուփ Դոգի համերգի մեկնարկը կտա արցախցի երգիչ Լյոկան
Հասարակություն
11:57 03/09/2023
Հայաստան

Սնուփ Դոգի համերգի մեկնարկը կտա արցախցի երգիչ Լյոկան

Արցախցի երգիչ Լյոկա Ղազարյանը գրել է.

«Այսօր Արցախի անկախության օրն է։ Եվ հենց այս նշանակալից օրով ես իմացա, որ Սնուփ Դոգի համերգի մեկնարկը ինձ է վստահված, ու ես հնարավորություն ունեմ իմ խոսքը լսելի դարձնել այդ մեծ բեմից»։

Նա իր էջում տեղադրել է Doping space  ընկերության հայտարարությունն այդ մասին.

«Հիփ հոփը փողոցի ձայնն է․ այն ամենը, ինչն այդպես էլ կմնար փողոցներում, եթե արտիստները դրանով իրենց միտքն ու խոսքը լսելի չդարձնեին։

Սեպտեմբերի 23-ին համաշխարհային աստղ Սնուփ Դոգի մեգահամերգի բացումը կանի արցախցի ռեփեր Լյոկան, ով էլ իր խոսքը լսելի կդարձնի բեմից»։

Հիշեցնենք, որ Սնուփ Դոգի՝ Հայաստանում համերգի անցկացումը մեծ քննադատության է արժանացել։ Շատերը նշում են, որ Արցախում ստեղծվա աղետի, սովի պայմաններում, մեղմ ասած, ճիշտ չէ նման միջոցառման կազմակերպումը, որի համար կառավարությունը  հատկացրել է  2 մլրդ 318,596.8 հազար դրամ (մոտ 6 միլիոն դոլար)։ 

Placeholder
Սնուփ Դոգի համերգի մեկնարկը կտա արցախցի երգիչ Լյոկան