Իրանում հանքահորում պայթյունի հետևանքով 6 մարդ մնացել է փլատակների տակ
Աշխարհում
10:06 04/09/2023
Տարածաշրջան

Իրանում հանքահորում պայթյունի հետևանքով 6 մարդ մնացել է փլատակների տակ

Իրանի հյուսիսում գտնվող Սեմնան նահանգում հանքահորում պայթյունի հետևանքով փլատակների տակ է մնացել 6 մարդ, տեղում աշխատում են շտապօգնության ծառայությունները: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, յդ մասին հայտնում է Fars-ը՝ հանրապետության Կարմիր մահիկի ընկերությանը հղումով։

«Դամգան քաղաքի Թազրե հանքավայրում պայթյուն է տեղի ունեցել (Սեմնանի նահանգում - խմբ.), և փրկարար խմբեր են ուղարկվել տուժածներին օգնություն ցուցաբերելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ պայթյունի հետևանքով փլատակների տակ է մնացել վեց մարդ։

Placeholder
Իրանում հանքահորում պայթյունի հետևանքով 6 մարդ մնացել է փլատակների տակ