Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Էրդողան.Ուկրաինան Ռուսաստանի հետ համատեղ քայլեր ձեռնարկելու համար պետք է մեղմացնի իր դիրքորոշումը
Թուրքիան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքներով։
«Մենք վճռական ենք շարունակելու ջանքեր գործադրել մեր տարածաշրջանում կայուն խաղաղություն, կայունություն և բարգավաճում հաստատելու համար: Մենք նախկինում հանդես ենք եկել որպես հակամարտության կողմերի միջև ուղիղ բանակցությունների ընդունող երկիր: Ինչպես նախկինում, այսօր էլ մենք պատրաստ ենք անել հնարավորը այս հարցում, գործել և հանդես գալ որպես միջնորդ»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է նա։
Էրդողանի խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հնարավորությունը կախված է Կիևի դիրքորոշումից։ «Ուկրաինան Ռուսաստանի հետ համատեղ քայլեր ձեռնարկելու համար, անշուշտ, պետք է մեղմացնի իր դիրքորոշումը»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։