Լեհաստանը սկսել է Ուկրաինային հանձնել զինվորական տարիքի ուկրաինացի տղամարդկանց
Քաղաքական
12:45 04/09/2023
Աշխարհ

Լեհաստանը սկսել է Ուկրաինային հանձնել զինվորական տարիքի ուկրաինացի տղամարդկանց

Լեհաստանը սկսել է Ուկրաինա ուղարկել զինվորական տարիքի փախստական տղամարդկանց:«ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնում է Rzeczpospolita-ն։

Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության մեկնարկից անմիջապես հետո 18-ից 60 տարեկան տղամարդկանց արգելվել էր լքել երկիրը։

«Լեհաստանի իշխանությունները սկսել են Ուկրաինային արտահանձնել երկիրը լքած տղամարդկանց»,-ասվում է հաղորդագրությունում։ Պարբերականը նշում է, որ, մասնավորապես, Ուկրաինային են արտահանձնել այդ երկրի քաղաքացիներ, որոնք զբաղվում էին Բելառուսից Եվրամիություն անօրինական միգրանտների տեղափոխմամբ։

Placeholder