Սոչիում Պուտին-Էրդողան հանդիպումը տևել է մեկուկես ժամ
Քաղաքական
16:16 04/09/2023
Աշխարհ

Սոչիում Պուտին-Էրդողան հանդիպումը տևել է մեկուկես ժամ

Սոչիում ավարտվել են լայն ձևաչափով ռուս-թուրքական բանակցությունները նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ, որոնք տևել են մեկուկես ժամ, հաղորդում է «Ռիա Նովոստի»-ի թղթակիցը։

Նշվում է, որ հանդիպման ամենասպասված թեմաներից մեկը հացահատիկի գործարքի ապագան էր։

Բացելով հանդիպումը՝ Պուտինն ասել է, որ առաջնորդները չեն անտեսի ուկրաինական ճգնաժամի հետ կապված հարցերը և նշել, որ Ռուսաստանը բաց է հացահատիկի գործարքի շուրջ բանակցությունների համար։

Նա նաև հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս երկրները կավարտեն Թուրքիայում գազային հանգույցի ստեղծման շուրջ բանակցությունները՝ էներգետիկ իրավիճակն ավելի կայուն դարձնելու համար:

Իր հերթին Էրդողանն ասել է, որ Պուտինի հետ «հացահատիկի գործարքի» շուրջ բանակցությունները նշանակալից կդառնան աշխարհի և աֆրիկյան երկրների համար։

Նշվում է նաև, որ սպասվում է  նրանց հանդիպումը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։

Placeholder